ԱՄՆ և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին. կոնգրեսական
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/843757.jpg)
ԱՄՆ և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ Ջեկի Սպեյերը:
Կոնգրեսական Սպեյերը շեշտել է, որ հակառակ դեպքում Ադրբեջանը շարունակելու է հայերի դեմ բռնությունների աճի իր քաղաքականությունը: «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակի ցանկանում են իրենց ինքնորոշման արդյունքում ստեղծած կյանքն ապրել»,- ընդծել է Ջեկի Սպեյերը: