«Մի վաշտի վրա հարձակվել են 2000 հոգով»
Այս տեսանյութում շատ պարզ երևում է, թե սահմանի այն կողմում ինչ է անում հակառակորդը: Եվ, բնականաբար, նրանց համար էլ տեսանելի է հայկական կողմում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժ: ԵԿՄ անդամներից մեկը պատմում է, որ լսելի է նաև խոսակցությունները, որից պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմում կան օտարազգիներ: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմում աշխատանքներ իրականացնողներից մեկը խոսել է մաքուր ուկրաիներեն: