 
                        Բաքուն Ղարաբաղը չի ճանաչում որպես հակամարտող կողմ․ Ադրբեջանի ԱԳՆ
 
                                    Բաքուն Ստեփանակերտը չի ճանաչում որպես հակամարտող կողմ և համաձայնագիր կստորագրի միայն Հայաստանի հետ։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
«Ապրիլի 5-ին շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ միջև։ Բանակցությունների ժամանակ որպես հակամարտող կողմ հանդես է գալիս Հայաստանը, և այսուհետ էլ այդպես կլինի։ Բաքուն Ստեփանակերտը չի ճանաչում որպես հակամարտող կողմ և համաձայնագիր է ստորագրում միայն Հայաստանի հետ»,- հայտարարել է Գաջիևը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        