«Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ. պետք է սպասել». Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի որոշակի կայունացման մասին` շեշտելով, որ հայկական կողմը ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում: «Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:

Պատասխանելով հայկական դիրքերի վերականգնման մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հարցին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ընդհանուր առմամբ` մենք ռազմավարական նախաձեռնությունը պահում ենք մեր ձեռքում»: Մամուլի խոսնակը կոչ արեց սպասել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930