Բաժիններ՝

Լավրովը և Քերին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» ԼՂ-ում իրավիճակը սրելու փորձերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Լավրովը և Քերին դատապարտել են նաև որոշ «արտաքին խաղացողների» Ղարաբաղում իրավիճակը լարելու փորձերը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս