ԵԱՀԿ Մշտական խորհուրդը նիստ կգումարի ԼՂ-ում իրավիճակի հարցով

ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Շիվ Շարման տեղեկացրել է, որ ապրիլի 5-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ: Մինչ այդ, ապրիլի 4-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին կհաջորդի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումը:

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930