Բաժիններ՝

«Ձեզ մենակ չեմ թողնի». զոհված զինծառայողը կռվի ժամանակ մնացել է հրամանատարի կողքին. Yerkir.am

Ղարաբաղում մարտերի ժամանակ զոհված զիծառայողներից մեկն էլ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ` 20-ամյա Քյարամ Սլոյանն է:

Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը հայտնեց, որ զինվորն ունի 4 եղբայր և մեկ քույր:

«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց նաև, որ երբ հակառակորդը գրավել է մեր դիրքերից մեկը, Քյարամին հրամանատարն ասել է` դու գնա, ես կմնամ: «Բայց մեր տղան չի գնացել, մնացել է դիրքում` հրամանատարին ասելով` Ձեզ մենակ չեմ թողնի: Դե, դուք արդեն հասկացեք` ինչ տղա է եղել»,- ասաց գյուղապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930