23-ամյա քաղաքացին ընկել է կամրջից ու մահացել
Ապրիլի 3-ին, ժամը 01.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է ընկել Երևանի Կիևյան կամրջի տակ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ռ. Ա.-ը (1993 թ. ծնված) ընկել է կամրջից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է: