«Երկնագույն Օպենհայմեր» ադամանդը գնահատվել է 45 մլն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/32361E5B00000578-3493249-image-m-8_1458049047893.jpg)
Christie’s-ն աճուրդի է հանել «Երկնագույն Օպենհայմեր» հազվագյուտ ադամանդը, հաղորդում է Rambler News Service-ը: Դրա արժեքը գնահատվում է 45 միլիոն դոլար:
14,6 կարատ քաշով այս ադամանդը դարձել է ամենախոշոր քարն իր սեգմենտում, որը Christie’s-ը երբեւէ հանել է վաճառքի: Աճուրդը տեղի կունենա մայիսի կեսերին Ժնեւում:
Քարին անունը տվել է դրա նախկին տերը՝ սըր Ֆիլիպ Օպենհայմերը: Նրա ընտանիքն 85 տարի բաժնեմասի սեփականատեր է եղել ալմաստի De Beers ընկերությունում, 2011 թականին այն վաճառվել է 5,1 միլիարդ դոլարով: