Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, մարտի 23-25-ին առավելապես ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: