Դեղնած ատամները սպիտակեցնող խոտաբույսեր
Ատամների ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է ատամները կանոնավոր կերպով մաքուր և սպիտակ պահել: Երանգավորված ատամները կարող են լինել վատ հիգիենայի, ժառանգական գործոնների, վարակների և ոչ ճիշտ նյութափոխանակության հետևանք:
Ատամների սպիտակեցման համար անհրաժեշտ բնական շատ բաղադրիչներ, ամենայն հավանականությամբ, կան ձեր խոհանոցում կամ բժշկական տուփում: Դրանք շատ մատչելի և հասանելի են բոլորին: Խնամքից և լավ մաքրելուց բացի, կան սովորություններ, որոնք ևս ատամների դեղնելու պատճառ են հանդիսանում՝ չափազանց շատ սուրճը, թեյը, ծխախոտը: Ահա այն խոտաբույսերը, որոնք կօգնեն սպիտակեցնել ատամները:
1. Մատուտակի արմատ: Հիմնականում աֆրիկացիներն են այս խոտաբույսն օգտագործում ատամները սպիտակեցնելու համար: Պարզապես պետք է ծամել չոր արմատի մի փոքր կտոր:
2. Ձիթապտուղ: Քունջութ: Կոկոսի յուղ: Ատամները սպիտակեցնող այս միջոցի համար անհրաժեշտ է 1 գդալ ձեթ, քունջութ կամ կոկոսի յուղ, այս ամենը խառնել միմյանց և ստացված զանգվածով ողողում անել: Պետք է կրկնել ամեն օր՝ արթնանալուց 15-20 րոպե հետո:
3. Ռեհան: Ռեհանի տերևներն ունեն սպիտակեցնող հատկություն և կարող են օգտագործվել դեղնած ատամները բուժելու համար: Ռեհանը օգնում է կանխել պարոդոնտիտը: Պետք է ռեհանի տերևները չորացնել, իսկ հետո աղալ կամ էլ փշրել, ստացված փոշին խառնել ատամի մածուկին և օգտագործել` լվանալով ատամները:
4. Նարնջի կեղև և դափնու տերևներ: Ատամների սպիտակեցման լավագույն տնային միջոցներից մեկը նարնջի կեղևի և դափնու տերևների համադրությունն է: Վերցնել նարնջի կեղևի մի քանի կտորներ և արևի տակ չորացնելուց հետո աղալ: Նույնն անել ռեհանի տերևների հետ և հավասար քանակությամբ խառնել դափնու տերևի, նարնջի կեղևի փոշին:
5. Քրքումի փոշի: Քրքումը նույնպես հրաշալի միջոց է ատամների սպիտակեցման համար: Քրքումի աղացած փոշուն ավելացնել փոքր-ինչ կերակրի աղ և լայմի հյութ: Ատամի խոզանակի միջոցով օգտագործեք այս բուսական մածուկը՝ դրանով լվանալով ատամները: Մեկ շաբաթ օգտագործելով՝ կունենաք մաքուր և սպիտակ ատամներ: Կրկնեք շաբաթը 3 անգամ և հիանալի արդյունքի կհասնեք:
6. Դափնու տերևներ: Վերցրեք դափնու չոր տերևները, փշրեք և խառնելով նարնջի կեղևի փոշու հետ՝ օգտագործեք ատամները մաքրելու համար: Ցիտրուսային մրգերը դրական ազդեցություն ունեն ատամների համար, սակայն դրանց չափից շատ քանակը կարող է վնասել ատամի էմալը: Այնպես որ, շաբաթը 3 անգամը բավական կլինի:
7. Բանյան ծառի արմատներ: Այս արմատները պարունակում են սպիտակեցնող տտիպ հյութեր, որոնք ատամները սպիտակ և առողջ են պահում: Մինչ օգտագործելը՝ պետք է լավ լվանալ ատամները:
Նյութը հրապարակման պատրաստեց Աննա Բադալյանը