Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնում են Հալեպի վրա ահաբեկիչների հարձակումների մասին

«Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ջունդ ալ-Աքսա» խմբավորումները հարձակումների են անցել Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ կառավարական զորքերից խլելով մի շարք առանցքային դիրքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնին:

Իսլամիստները, ինչպես պնդում են իրավապաշտպանները, սիրիական բանակից խլել են Էլ-Էյս գյուղը, որն ազատագրվել էր անցած տարվա աշնանը, ինչպես նաև վերահսկողություն սահմանել շրջակա մի շարք բարձունքների նկատմամբ:

Ընդ որում՝ բախումների հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել: Սիրիայի իշխանությունները տվյալ տեղեկությունը դեռ պաշտոնապես չեն հաստատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս