Կարելի՞ է պահքի ընթացքում ամուսնական կյանքով ապրել
– Կարելի՞ է պահքի ընթացքում ամուսնական կյանքով ապրել:
– Պահքի ընթացքում ամուսնական կյանքով ապրելու միանշանակ արգելք գոյություն չունի: Պարզապես, եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս ժուժկալ լինել: Եվ եթե պահքի ընթացքում ընտանիքում խնդիր է դրվում բացառել ամուսնական հարաբերություններն, ապա Ս. Պողոս առաքյալի հորդորի համաձայն դա պետք է լինի ամուսինների փոխադարձ համաձայնությամբ:
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am