ԴԱԻՇ-ի կողմից կռվում է զինյալների 34 խմբավորում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
34 զինված խմբավորում է աշխարհի տարբեր ծայրերից հավատարմություն հայտնել ԴԱԻՇ-ին ու այս տարի այդ թիվը կարող է ավելանալ: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է TASS-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է սպառնալիքի «աննախադեպ մակարդակը», քանի որ ԴԱԻՇ-ն ի վիճակի է արագորեն հարմարվել ստեղծված իրավիճակին: Նա նախազգուշացրել է, որ երկրները պետք է պատրաստ լինեն հարձակումների աճի ԴԱԻՇ-ի կողմնակիցների կողմից այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան, Նիգերիան:
«Արևմտյան ու Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր արևելքում, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում ԴԱԻՇ-ի ազդեցության վերջին ընդլայնումները ցուցադրում են, թե ինչ արագությամբ ու մասշտաբներով է տարածվել այդ սպառնալիքը ընդամենը 18 ամսում»,- նշել է Պան Գի Մունը: