ԱՄՆ-ը հրապարակել է Իրաքի ու Աֆղանստանի բանտերում ամերիկացիների կողմից գործադրված բռնությունների մասին փաստող սկանդալային լուսանկարները
Պենտագոնը հրապարակել է 198 լուսանկար, որոնք Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ռազմական բանտերում բանտարկյալների նկատմամբ բռնությունների վկայություններն են, հայտնում է BBC-ն:
Սկանդալն այդ լուսանկարների շուրջ շարունակվում էր 12 տարի՝ այն պահից ի վեր, ինչ իրավապաշտպանները պահանջեցին հրապարակել բանտերում կտտանքների մասին փաստող հետաքննության նյութերը:
2015թ. տարվա մարտին դատարանը բավարարեց ԱՄՆ-ի կառավարության դեմ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան ասոցիացիայի հայցը՝ պարտավորեցնելով ԱՄՆ իշխանություններին հրապարակել լուսանկարները:
1 տարի անց Պենտագոնը կատարեց դատարանի պահանջը:
Լուսանկարներում պատկերված են ամերիկյան բանտերի բանտարկյալները, որոնց մարմիններին առկա են կտրվածքներ ու կապտուկներ:
Պենտագոնը պնդում էր, որ չարաշահումների բոլոր դեպքերի առնչությամբ ներքին հետաքննություն է իրականացվել, որի արդյունքում մեղավորները պատժվել են, ոմանք՝ անգամ ցմահ մահապատժի ենթարկվել:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան ասոցիացիան պնդում է, որ երկրի կառավարությունը պարտավոր է հրապարակել շուրջ 2000 լուսանկար, որոնք վկայում են բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին: