Բաժիններ՝

Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները սպանել են գրեթե 90 մարդու

Նիգերիայի արևելքում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 86 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:

Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 30-ի գիշերը երկրի հյուսիս-արևելքում՝ Մայդուգուրի քաղաքի մերձակայքում: Զինյալները հարձակվել են Դալորի գյուղի ու փախստականների երկու ճամբարների վրա, որտեղ գտնվում է ավելի քան 25 հազար մարդ:

Ահաբեկիչները գնդակահարել են տեղացիներին, այրել հյուղակները, 3 կին մահապարտներ իրենց պայթեցրել են այն մարդկանց մեջ, որոնք փորձել են փախուստի դիմել:

Նիգերիայի կառավարական բանակի ստորաբաժանումները հարձակման վայր են հասել մի քանի ժամ անց, ընդ որում, զինվորները չեն կարողացել զինյալների ձեռքից խլել բնակելի կետը, քանի որ վերջիններս ավելի լավ են զինված եղել:

Ահաբեկիչները հեռացել են միայն ծանր զինատեսակների համալրումից հետո, հայտնել են գործակալությանը բանակի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս