Նոյերը ակնարկել է «Բավարիայից» հեռանալու հնարավորության մասին
Մյունխենյան «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել գերմանական գրանդում մնալն այն դեպքում, երբ իր մոտ ցանկություն առաջանա փոխել թիմը:
««Բավարիայում» ես ինձ գերազանց եմ զգում, բայց չեմ կարող միանշանակ ասել, որ չեմ ցանկանա երբևէ ինձ փորձել ևս ինչ-որ տեղում: Իմ պայմանագրի ավարտին դեռևս 3 տարի կա»,- ասել է 29-ամյա դարպասապահը Der Westen-ին տված հարցազրույցում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Նոյերն անցկացրել է 18 հանդիպում և բաց է թողել 8 գնդակ: «Բավարիայի» կազմում դարպասապահը հանդես է գալիս 2011-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը