Մթերքներ, որոնք կարելի է ուտել երեկոյան 18:00-ից հետո

Շատերը կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո հաց չուտելով՝ հնարավոր է մի որոշ ժամանակում ազատվել մի քանի կիլոգրամներից: Շտապենք ձեզ ուրախացնել և տեղեկացնել, որ հնարավոր է նաև 18:00-ից հետո ուտել և չգիրանալ: pic-words.ru կայքը ներկայացնում է մթերքների մի ցուցակ, որոնք կհագեցնեն քաղցը՝ միևնույն ժամանակ՝ չվնասելով կազմվածքին:

Այս բոլոր մթերքները հանգիստ կարելի է ուտել երեկոյան:

1. Հավի միս և նույնիսկ հավի նրբերշիկ:

2. Խաշած բանջարեղեն, ցանկալի է՝ շոգեխաշած:

Կարդացեք նաև

3. Բանջարեղենային խավիար, այն էլ՝ անսահմանափակ քանակությամբ: Սակայն, իհարկե, առանց հացի և առանց որևէ այլ բանի:

4. Կեֆիր, ոչ յուղոտ յոգուրտ: Սա փորձված մեթոդ է, որն արդյունավետ կերպով օգտագործում են նիհարողները:

5. Սուշի: Կարևոր է մթերքի թարմությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել ինքնուրույն:

6. Սպանախ, վարունգ և կաղամբ, կարող եք կաղամբի թեթև աղցան ուտել:

7. Թթու խնձոր, բայց 2 հատից ոչ ավելի:

8. Ծովամթերքներ և ձուկ

9. Ցիտրուսային մրգեր՝ թուրինջ, նարինջ, կիտրոն, գրեյպֆրուտ:

10. Մանրաթելային ածխաջրեր, օրինակ՝ պիստակի կարագ:

11. Խաշած ձվի սպիտակուց, կարևորը՝ չափի մեջ, 2 հատից ոչ ավելի:

12. 2 բանան

13. Ավոկադո՝ 1թ/գ ձիթապտղի յուղով և աղով:

Եվս մեկ բան. աշխատեք ընթրել քնելուց 3 ժամ առաջ: Գիշերային քնից առաջ քաղցը և անգամ չափից շատ ուտելը կարող են խանգարել հանգիստ քնելուն և նույնիսկ գլխացավ առաջացնել: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրվա երկրորդ կեսին քաղցր և ծանր կերակուրներ չուտել, դրանք միայն գրգռում են ախորժակը: Մի մոռացեք նաև ջուր խմելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս