Մերկելի կուսակցության վարկանիշը ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խմբակցության վարկանիշը ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 2013-ից ի վեր:
«Խմբակցության վարկանիշը փլուզվել է 2,5%-ով՝ հասնելով ամենացածր՝ 32,5% վարկանիշին՝ բունդեսթագի վերջին ընտրություններից ի վեր»,- գրում է գերմանական Bild թերթը:
Դրա հետ միասին, լրագրողները նշել են, որ ներկայում լայն տարածում է ստանում աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Հարցման արդյունքների համաձայն՝ խմբակցության աջակցության մակարդակը բարձրացել է 1 կետով ու կազմել 12,5%:
Արևմտյան լրագրողները կարծում են, որ Գերմանիան չի ների կանցլերին ներգաղթյալների կողմից կանանց բռնաբարելու նոր դեպքերը, ինչպիսիք տեղի էին ունեցել Քյոլնում: