Սիրիայի հյուսիսից կտարհանվի գրեթե 300 շիական ընտանիք
Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերից, ենթադրաբար այսօրվանից կսկսի շուրջ 300 ընտանիքների տարհանումը, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Իդլիբ նահանգից շիա խաղաղ բնակիչներին կտեղափոխեն Թուրքիայի հետ սահմանին, որտեղից նրանք կթռչեն Բեյրութ: Տարածքը, որտեղ ներկայում գտնվում են այդ մարդիկ, գրավել են զինյալները:
Կարմիր խաչի միջնորդությամբ Զաբադանիի ապստամբների համար կբացվի անվտանգ ճանապարհ դեպի Բեյրութի օդանավակայան, որտեղից նրանք կուղևորվեն Թուրքիա:
Խաղաղ բնակիչներին տարանելու մասին բանակցություններն սկսվել էին մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի օժանդակությամբ, սակայն կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ: