Բաժիններ՝

Իրանի ատոմային կազմակերպության ղեկավարը հաստատել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի հետ գաղտնի հանդիպելու փաստը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաստատել է, որ նոյեմբերին ինքն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը գաղտնի հանդիպում են ունեցել Օմանում:

«Հարցին, արդյոք հանդիպել եմ ես ԱՄՆ էներգետիկայի նախարարի հետ, կարող եմ ասել, որ դա ճիշտ է»,- Սալեհիի խոսքերը մեջբերել է Իրանի երիտասարդ լրագրողների ակումբը (YJC):
«Օմանում մենք քննարկել ենք խոչընդոտների վերացումը Գործողությունների համընդհանուր համատեղ պլանի իրականացման ճանապարհին»,- ասել է Սալեհին:

The Wall Street Journal-ը դեկտեմբերի 8-ին հրապարակել էր զեկույց այն մասին, որ ԱՄՆ-ը օգնում է Իրանին իր միջուկային վառելիքի մի մասը ուղարկել Ղազախստան՝ արագացնելու Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելու գործընթացը:

Սալեհին հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի հրապարակումը Ղազախստանի մասին, սակայն հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է վարում «մի շարք երկրների հետ», որ նրանց ուղարկի իր միջուկային վառելիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս