Բաժիններ՝

Թոմաս Մյուլլերը և «Բավարիան» պայմանավորվել են պայմանագրի երկարաձգման մասին

26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ.:

Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ Թոմաս Մյուլլերը և «Բավարիան» քննարկել են նոր պայմանագրի բոլոր պայմաննները: Մոտ ժամանակները բանավոր համաձայնությանը կհետևի պայմանագրի պաշտոնական ստորագրումը:

Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում պաշտոնական 21 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ:

Մյունհենյան թիմի կազմում Մյուլլերը հաղթել է 4 Բունդեսլիգա, 3 Գավաթ և 2 Սուպերգավաթ: 2013թ.-ին նա դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս