Բաժիններ՝

Սիրիայի պատերազմի հետևանքով մեծ ծաղկում է ապրել մարդու օրգանների առևտուրը. arevelk.am

arevelk.am-ը գրւոմ է. Լոնդոնում լույս տեսնող «Ալ Հայաթ» արաբական օրաթերթը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Սիրիայի պատերազմի հետևանքով աճել մարդկային օրգանների վաճառքի բիզնեսը: Մինչ այս պահը, ըստ միջազգային կազմակեպությունների տվյալների, 18 հազար սիրիացիներ իրենց երիկամները վաճառել են այդ գործով զբաղվող ցանցային կազմակերպություններին: Լրատվամիջոցը գրում է, որ պատերազմի ճիրաններում գտնվող սիրիացիների վախից և նավերով գաղթի ճանապարհը բռնելու տանջանքներից այն կողմ կա մի սարսափելի աշխարհ, որի մասին տեղյակ չէ միջազգային հանրությունը. դա սիրիացիների ներքին օրգանների վաճառքի սև շուկան է, որն իր ծավալներով այսօր գերազանցում է անչափահասների ամուսնության առևտրին, մարդկային շահագործմանը (թրաֆիքինգ) և մուրացկանությանը:

Ինչպես տեղեկացնում է «Ալ Հայաթը», այս ուղղությամբ կատարված հետաքննությունը բացահայտել է անծայրածիր ցանցեր` Սիրիայից, մինչև Լիբանան, Եգիպտոս և Թուրքիա: Պարզվել է` այդ ցանցերը վարողներն ու գործարք կատարողները հիմնականում բժիշկներ են, անվտանգության մարմինների կեղծ աշխատողներ, նախկինում դատված հանցագործներ, նույնիսկ` կավատներ: Լրատվամիջոցը հրապարակել է այս գործով ձերբակալվածների մասին մանրամասներ և բացահայտել է այն պատճառները, որոնք դրդում են երևույթի առաջացմանը:

Հիմնական պատճառը, 2011 թվականի կեսերից Սիրիայում տիրող անվտանգության ոլորտի քաոսն է, ինչպես նաև` Սիրիայում «Մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի մասին օրենքի» այն բացը, ըստ որի (հոդված 3) միջնորդը զերծ է մնում բոլոր տեսակի պատժամիջոցներից: Նշվում է, որ մարդու օրգանների վաճառքի գործընթացները տեղի են ունեցել կամ օրգանի տիրոջ համաձայնությամբ կամ Եւրոպայում ապաստանելու մղումից դրդված, երբ մարդը վաճառել է իր օրգանը` պատերազմում զոհվելուց փրկվելու և Եւրոպա հասնելու համար: Կան նաև օրգանները պարտադրաբար վաճառելու դեպքեր:

«Ալ Հայաթի» հրապարակումից տեղեկանում ենք, որ առևտուրը չի սահմանափակվում միայն երիկամների վաճառքով, այլ վաճառքի են հանվում նաև լյարդի կամ թոքի մի մասը, աչքը և այլն: Հետաքննությունից պարզվում է նաև, որ այս շրջանակներում զոհ են դարձել նաև հղի կանայք, որոնք առևանգվել են, իսկ հետագայում վաճառվել են նրանց նորածինները: Մեծ ծաղկում են ապրել նաև մարդկային օրգանների առևտրի օնլայն սակարանները:
Ինչպես տեղեկանում ենք, այժմ ընթանում է միջազգայն բժշկական դատավարություն, որը նախագահում է բժիշկ Հասան Նաուֆալը: Նրա ներկայացրած տվյալները ներառում են մարդկային օրգանների առևտրի առումով Սիրիայի պատերազմի չորս տարիների իրավիճակը: Սիրիացի փաստաբանների և բժիշկների միության ղեկավարները շեշտել են, որ այս երևույթները ավելի մեծ տարածում են գտնելու, ընգրկելով տարածաշրջանի բոլոր երկրները, եթե միջազգային ուշադրության, դիտարկման և հետախուզական ջանքերը չուղղվեն երևույթը ճնշելուն և այդ մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելուն: Նշվում է նաև, որ մարդկային արևտրի վաճառքի հսկայական գումարների մի մասն ուղղվում է պատերազմի մեջ ներքաշված տարբեր կողմերի սպառազինմանը:

Հրապարակման պատրաստեց` «Արեւելքը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս