Էրդողանի ու Պուտինի հանդիպում Փարիզում նախատեսված չէ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում Փարիզում համաժողովի շրջանակներում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Նման հանդիպում չի լինի: Դեռ գրաֆիկում նման հանդիպում նախատեսված չէ»,- հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Էրդողանը մի քանի անգամ ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինի հետ: Նոյեմբերի 26-ին նա հայտարարել էր, որ ցանկացել է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն պատասխան դեռ չի ստացել: Ինչպես հայտնել էր Պեսկովը, այդ մասին ցեկուցվել է Պուտինին: Այլ մանրամասներ վերջինս չէր ներկայացրել:
Բացի հանդիպման հարցումից՝ Էրդողանը փորձել էր նաև հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր:
ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովն այսօր մեկնարկել է Փարիզում: Դրան մասնակցում են 138 երկրի պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտինն ու Էրդողանը: