Ադրբեջանի սահմանապահ զորքերը մարտական պատրաստության են բերվել
Համաձայն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մարտական պատրաստության ծրագրի՝ ստուգվել է արագ արձագանքման ու ռազմաօդային ուժերի մարտունակությունը, հայտնում է haqqin.az-ը:
Զորավարժությունների ժամանակ ստուգվել է արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումների մարտունակությունը՝ զրահատեխնիկայի ներգրավվածությամբ, ստուգվել է ավիացիայի ու արագ արձագանքման ստորաբաժանումների միջև գործողությունների կոորդինացիայի մակարդակը:
Զորավարժությունների ընթացքին հետևել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: