«Սու-24»-ի զոհված օդաչուի մարմինն ինքնաթիռով Անկարայից տեղափոխվում է Ռուսաստան
Անկարայի օդանավակայանից Ռուսաստան է ուղևորվում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ ռուս օդաչուի մարմինը զինյալները հանձնել էին Թուրքիային նոյեմբերի 29-ի գիշերը: NTV-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել շնորհիվ թուրքական հետախուզության ու իշխանությունների ջանքերի:
Մարմինը Թուրքիայի հարավային Խաթայ նահանգից ռազմական ինքնաթիռով տեղափոխվել էր Անկարա, որտեղ հանձնվել էր ռուս դիվանագետներին:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի կողմից: