Սորոսի հիմնադրամը Ռուսաստանում «անցանկալի կազմակերպություն» է ճանաչվել
ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչվել «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևային:
«Հաստատվել է, որ «Բաց հասարակություն» հիմնադրամի (Open Society Foundations) ու OSI Assistance Foundation-ի գործունեությունը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար՝ սպառնալիք ներկայացնելով ՌԴ սահմանադրական կարգի ու պետության անվտանգության համար»,- նշել է նա:
ՌԴ Գլխավոր դատախազությունը ուղարկել է իր որոշման մասին տեղեկությունը ՌԴ արդարադատության նախարարությանը, որպեսզի երկու կազմակերպությունները պաշոնապես ներառվեն ՌԴ-ում անցանկալի կազմակերպությունների ցանկում: