Սիրիական բանակը ռազմավարական բարձունք է գրավել ու սկսել է ռազմավարական նշանակության Սալմա քաղաքի շրջափակումը
Սիրիական բանակն ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ իր վերահսկողության տակ է վերցրել 1122 մետր բարձրություն ունեցող բարձունքը երկրի հյուսիսում ու ձեռնամուխ եղել Սալմա քաղաքի շրջափակմանը, որը կարևոր բնակավայր է Լաթաքիա նահանգում:
Սիրիայի բանակի հրամանատարության ներկայացուցիչների խոսքով՝ եթե մինչ ակտիվ ռազմական գործողությունները այդ շրջանում կար մոտ 10 հազար զինյալ, ապա հիմա՝ 2 հազարից ոչ ավելի՝ մյուսները սպանվել են կամ նահանջել:
Զինյալների թվում մեծ թիվ են կազմում Ռուսաստանի կովկասյան շրջանների ու ԱՊՀ երկրների քաղաքացիները, հայտնում է LifeNews-ը:
Սալման ռազմավարական կարևոր քաղաք է, որից ճանապարհներ են գնում դեպի թուրքական սահման, ինչպես նաև Իդլիբ քաղաք:
Հենց այդ շրջանից էին նոյեմբերի 23-ին վիրավորվել ռուս 3 լրագրողները, իսկ հաջորդ օրը թուրքական կործանիչի հարվածից կործանվել ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: