«Այդ ինչպե՞ս է՝ մի Պերմյակովի չկարողացան բռնել, բայց այդքան հոգու, այդքան զենք կարողացան վերցնել». Լևոն Թոքմաջյան
«Մի մասն ասում էր՝ թատրոն էր, բեմականացում էր, կարող էր և նման բան լինել, որ աշխարհին ցույց տան, որ անվտանգություն կա Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ խոսելով օրերս ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին:
Նրա խոսքով՝ գուցե իշխանությունների կողմից ինքնապաշտպանության մի ձև էր դա: «Անհասկանալի շատ բաներ կան: Այդ ինչպե՞ս է՝ մի Պերմյակովի չկարողացան բռնել, բայց այդքան հոգու, այդքան զենք կարողացան վերցնել»,- ասաց նա: