Իրանը պլանավորում է կնքել 30 մլրդ դոլարի նավթային պայմանագրեր
Իրանը վերանայել է օտարերկրյա էներգետիկ ընկերությունների հետ պայմանագրերի կնքման կարգը՝ այդկերպ փորձելով ներգրավել 30 մլրդ դոլարի նոր ներդրումներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոր նավթային պայմանագրերի պայմաններն ավելի գրավիչ են լինելու արտասահմանցի ներդրողների համար, որոնց առաջարկվում է մասնաբաժնի ավելացում երկարաժամկետ շահույթներում:
Այդկերպ Իրանը, որին է պատկանում աշխարհում նավթի ու գազի ամենախոշոր պահուստներից մեկը, պատրաստվում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն, որը պետք է տեղի ունենա հաջորդ տարվա հուլիսին Թեհրանի ու «մեծ վեցյակի» միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Նոր պայմանագրերի մասին հայտարարվել է Թեհրանում հրավիրված համաժողովի ժամանակ, որին մասնակցել են աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են BP-ն, Shell-ը, Total-ը, Statoil-ն ու Sinopec-ը:
Շուկայի այդ առանցքային խաղացողները հետաքրքրված են այն բանում, որ մասնակցեն իրանական նավթի խոշոր հանքավայրերի աշխատանքին:
Ի դեպ, համաժողովին ներկա չի եղել ոչ մի ամերիկյան ընկերություն:
Ներկայում Իրանը կառաջարկի ընկերություններին ավելի գայթակղիչ երկարաժամկետ պայմանագրեր:
Սպասվում է, որ հանգստյան օրերին անցկացված Թեհրանի համաժողովի արդյունքներով կհայտարարվի մոտավորապես 50 նավթային ու գազային պայմանագրերի մասին: