«Չեմ մտածում տրանսֆերների մասին». Ժոզե Մոուրինիո
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ ակումբը հունվարին պատրաստվում է հարձակվող ձեռք բերել:
«Հիմա դեռ նոյեմբերն է, և մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես մեր աշխատանքն ավելի լավ կատարենք:
Մենք չենք խոսում ֆուտբոլիստների, գնումների, ծախսերի մասին: Մեր ուղեղները զբաղված են նրանով, թե ինչ կարող ենք անել տվյալ պահին:
Վա՞րդին, Քե՞յնը: Այդ սպեկուլյացիաները սկսվում են սեպտեմբերի 1-ին և նոր թափ են ստանում հունվարի 1-ին: Ես գիտեմ, թե որ ֆուտբոլիստներն են հասանելի, իսկ որոնք` ոչ:
Ես ղեկավարությանը չեմ խնդրելու որևէ մեկին գնել: Իմ խնդիրն է՝ ցույց տալ արդյունք նրանց հետ, ովքեր հիմա կան իմ տրամադրության տակ:
Ամեն ինչ կախված է ակումբի մտադրություններից, տարբեր գործոններից: Ես կենտրոնացած չեմ տրանսֆերային շուկայի վրա և ցանկանում եմ հաջողության հասնել նրանց հետ, ովքեր արդեն ինձ հետ են»,- ասել է մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը