Բաժիններ՝

Առաջիկայում ԱԱԾ-ն կարող է ներկայացնել բավական հետաքրքիր ապացույցներ, հավաքների տեսագրություններ». 1in.am

1in.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ն կարող է ներկայացնել բավական հետաքրքիր ապացույցներ, մասնավորապես խմբի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքների տեսագրություններ, որոնք կարող են ապացույց հանդիսանալ, որ խմբի անդամները մտադիր են եղել ահաբեկչական գործողություններ կազմակերպել: Այս տեսագրությունները չեն հրապարակայնացվում միայն այն պատճառով, որ այդ հավաքների ոչ բոլոր մասնակիցներն են կալանավորված:

«Ահաբեկչական գործողությունները պլանավորված է եղել իրականացնել դեկտեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում: Այդ նույն ժամանակահատվածում պլանավորված էին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքները: Խմբի անդամները մտածել են, որ ահաբեկչական գործողություններ կատարելով նախագահական նստավայրի, ԱԺ-ի և պետական այլ կարևորագույն կառույցների մոտ՝ իրենք կարող են ակնկալել, որ ընդդիմությունը և հանրությունը կպաշտպանեն իրենց գործողությունները, և փողոց դուրս եկած ընդդիմադիր զանգվածը կարող է աջակցել իրենց: Խմբի անդամները ծրագրել են, որ բավական է իրենք մի քանի խոշոր ահաբեկչական գործողություն կատարեն, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, և հնարավոր կլինի լուծել իշխանության հարցը: Հնարավոր է խնդիր է դրված եղել հետաձգելու կամ չեղարկելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Ըստ մեր աղբյուրի՝ այս խմբի կալանավորումը պետք է տեղի ունենար ավելի ուշ, դեկտեմբերի 1-ին ավելի մոտ ժամանակ, երբ խմբի ավելի մեծ թվով անդամներ հավաքված կլինեին նույն վայրում, սակայն խմբի անդամները կանխազգալով, որ իրենց գործունեությունը հայտնվել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոշել են ավելի շուտ իրականացնել իրենց ծրագիրը, ինչը ստիպել է հատուկ ծառայություններին ավելի արագ կազմակերպել խմբի կալանավորումը»:

Ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս