Թուրքական կործանիչները «Սու-24»-ին սպասել են երկնքում. ՌԴ ռազմատիեզերական ուժեր
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Սիրիայի ռադիոտեղորոշիչ կայանի օվյեկտիվ վերահսկողության արդյունքները հաստատում են երկնքում գտնվող երկու F-16C-երի հերթապահություն կատարելու փաստը 2,4 հազար մետր բարձրության վրա, ինչը վկայում է նախապես պլանավորված ակցիայի ու կործանիչների պատրաստականության մասին՝ գործել դարանից Թուրքիայի տարածքում գտնվող երկնքում»,- ասել է Բոնդարևը: