Բաժիններ՝

4 պատճառ, թե ինչու չի կարելի խառնել լոլիկն ու վարունգը

Բոլորն են սիրում ամառային աղցան՝ համեմված վարունգով և լոլիկով: Թե՛ վարունգը, թե՛ լոլիկն ունեն բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ վարունգն ու լոլիկը չի կարելի խառնել իրար, հատկապես՝ աղցանի մեջ:

Fithacker կայքը ներկայացրել է 4 հիմնական պատճառ, թե ինչու չի կարելի խառնել այս երկու համեղ բանջարեղենն իրար:

1. Վարունգն ալկալային բանջարեղեն է, իսկ լոլիկը՝ թթվային: Եվ դրանք խառնելիս՝  ի հայտ են գալիս աղեր, որոնք չեն մարսվում և նստվածք են տալիս օրգանիզմում:

2. Վարունգն ասկորբինատ է պարունակում, ֆերմենտ, որը տարրալուծում է ասկորբինաթթուն: Հայտնի է, որ լոլիկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, այդ իսկ պատճառով այս բանջարեղենների աղցանն ուտելով՝ մեր օրգանիզմը վիտամին C չի ստանում: Եվ դուք անիմաստ աղցան եք ուտում:

Կարդացեք նաև

3. Վարունգն ու լոլիկն աղիներում գազեր են առաջացնում, քանի որ դրանք յուրացման տարբեր գործընթացներ են պահանջում: Այսպես, ստամոքսն արտազատում է ստամոքսահյութ՝ մեկ բանջարեղենը մարսելու համար, կա՛մ վարունգը, կա՛մ լոլիկը,  հետևաբար՝ մեկը մարսվում է, իսկ մյուսը՝ ոչ:

4.  Այնուամենայնիվ, առաջին հերթին՝ վնաս հասցնում եք լյարդին, որն օրեցօր ավելի ու ավելի ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի կարողանա յուրացնել  օրգանիզմում անհամատեղելի մթերքները: Տարիներ շարունակ ծանրաբեռնվելով՝ այն սկսում է վատ աշխատել:

Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ յուրաքանչյուր օրգանիզմ սուբյեկտիվ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս