 
                        Ֆրանսիայի ոստիկանները պատրաստվում են հատուկ գործողությունների
 
                                    Այսօր լուսադեմին Փարիզի Սեն Դենի արվարձանում հնչած կրակոցներից հետո ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ձերբակալել է երեք մարդ: Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպանվել է մի կին, ում վրա ռումբ է ամրացված եղել: Սակայն նա չի հասցրել պայթեցնել ռումբը:
LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացում տարածքում: Նրանք պատրաստվում են հատուկ գործողություններ իրականացնել և ներխուժել այն բնակարանը, քանի որ կան տեղեկություններ, որ Սեն Դենի արվարձանի բնակարաններից մեկում թաքնված են մի քանի ահաբեկիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացրած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Աբելհամիդ Աբաուդը:
Կայքի փոխանցմամբ՝ սպանվել է մեկ ոստիկան, ևս երեքը վիրավորվել են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        