Ավետիսյանների սպանության գործով նոր միջնորդություն է ներկայացվել

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նոր միջնորդություն է ներկայացվել նախաքննական մարմնին: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն են ներկայացրել կարևոր հանգամանքի վերաբերյալ քննություն կատարելու համար: Մեր հարցին, թե ինչի՞ն է վերաբերում այդ հանգամանքը, փաստաբանը պատասխանեց, որ կապված է սպանության կատարման դրդապատճառի հետ:

Հիշեցնենք, որ գործով նախաքննության ավարտին Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար: Հոկտեմբերի 16-ին մեղադրյալին հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին:

Տեսանյութեր

Լրահոս