Կիևում ձերբակալվել է ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել է ծայրահեղական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկին, հայտնում է LifeNews-ը:
Տղամարդու նկատմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար:
Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո ծառայությունից հայտնել են, որ ձերբակալվածը ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկի քաղաքացի է, ով 2013–2014թթ. Սիրիայում մասնակցել է ռազմական գործողությունների: Նրա ձերբակալության հանգամանքները չեն հաղորդվում:
Սկսվել է տղամարդուն արտահանձնելու գործընթացը:
Թե որ երկիր կարտահանձվի ենթադրյալ ահաբեկիչը, չի հաղորդվում: