Յուրաքանչյուր կին պետք է իմանա սա
1. Երիժնակի յուղն (репейное масло) ու գերչակի յուղը լավ են մազերի աճի համար:
2. Ծիրանի յուղը հրաշալի է մարմնի մերսման և եղունգների սնուցման համար:
3. Մումիոն հրաշալի միջոց է ցելյուլիտի և ձգված մաշկի դեմ:
4. Լավանդայի եթերային յուղի միջոցով մազերը երկար ժամանակ չեն կեղտոտվի:
5. Ծովի աղով կարելի է հրաշալի լոգանքներ պատրաստել մարմնի և եղունգների համար:
6. Ցորենի ածիկի յուղը սնուցում է չոր մաշկը:
7. Ժոժոբայի յուղն օգտագործվում է աչքերի մոտ հատվածների կնճիռների դեմ:
8. Սալիցիլաթթվի և ցինկի խյուսը չորացում է բշտիկներն ու մաքրում է ակնեն:
9. Վիտամիններ A, E-ն սնուցում են շուրթերն ու կոպերը:
10. Խնձորի քացախը հրաշալի է ցելյուլիտի և ոտքերի անոթային աստղիկների դեմ:
11. Թեյի ծառի յուղը պայքարում է բշտիկների դեմ:
12. Կապույտ կավից մարմնի և դեմքի հրաշալի դիմակներ կարելի է պատրաստել:
13. Ընկույզի կոսմետիկ յուղն օգտագործվում է մանր կնճիռների և աչքերի տակի սև շրջանակների դեպքում:
14. Նշի յուղն օգտագործվում է մաշկի վրա ձգվածության հետքերը կանխարգելելու համար:
15. Քնելուց առաջ կոպերին անանուխի յուղ քսեք, այն պայքարում է անքնության դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը