Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/vtar-1.jpg)
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի» մակնիշի (վարորդ Ա. Ա.) 34 FP 415 պետհամարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի (վարորդ Հ. Ն.) 34 VT 268պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: