Վրաստանի բանտերում չեն եղել բռնաբարություններ, սակայն եղել են համակարգային խնդիրներ. նախկին օմբուդսմեն
Վրաստանի բանտերում չեն եղել համակարգային կտտանքներ ու բռնաբարություններ, սակայն եղել են համակարգային խնդիրներ, հայտարարել է Վրաստանի նախկին օմբուդսմեն Գեորգի Տուգուշին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նա հայտարարել է, որ սկանդալային կադրերը իրական են, ու բոլոր բանտերի ադմինիստրացիան դիմել է այդ մեթոդին, որ ցույց տա նոր բանտարկյալներին, թե «ով է դրության տերը»:
Նախկին օմբուդսմենը հայտարարել է, թե դրանք պարզապես կտտանքներ չեն, այլ մարդու արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունք: Տուգուշիի խոսքով՝ ինքը այն ժամանակ խոսել է այդ մասին, սակայն իր զեկույցին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել:
Նա հիշեցրել է, թե ինչպես են Քութայիսում բանտախցիկներում քլոր լցրել ու այնտեղ տարել բանտարկյալներին, սակայն ռեակցիա չի եղել: Նրա խոսքով՝ «իշխանությունը մտածում էր, որ համակարգը կփլուզվի, եթե պատժի ինչ-որ մեկին»:
Նախկին օմբուդսմենը նաև հայտարարել է, որ բանտերում տեղի չեն ունեցել զանգվածային կտտանքներ ու բռնաբարություններ: