Բաժիններ՝

«Եթե ղեկավարությունը ցանկանա, պայմանագիրը կերկարաձգեմ մինչև 2025թ.» Հալկ

Բրազիլացու խոսքերով՝ նա վերջապես ամբողջովին ադապտացվել է Ռուսաստանի կյանքին: Հալկը հայտարարել է, որ հաճույքով կերկարաձգի պայմանագիրը մինչև 2025թ., եթե պետերբուրգյան ակումբի ղեկավարությունը և երկրպագուները նման ցանկություն արտահայտեն:

«Ես վերջապես ինձ զգում եմ ամբողջովին ադապտացված ինչպես՝ քաղաքին, այնպես էլ՝ ակումբին: Հիմա սա իմ տունն է: Ես հոյակապ հարաբերություններ ունեմ երկրպագուների, մյուս խաղացողների, ղեկավարության հետ, ինչը թույլ է տալիս ինձ զգալ ավելի վստահ և դաշտում ցուցադրել իմ լավագույն խաղը:

Ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես սիրում եմ Պետերբուրգը, սիրում եմ «Զենիթը» և մեր ֆանատներին: Իմ պայմանագիրն ավարտվում է 2019թ.-ին, բայց եթե ակումբի ղեկավարությունը և մեր երկրպագուները ցանկանան, ապա ես ուրախությամբ կերկարաձգեմ այն մինչև 2025թ.»,- 29-ամյա Հալկին ցիտում է ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողը «Զենիթ» է տեղափոխվել «Պորտուից», 2012թ.: Թիմի կազմում նա անցկացրել է 125 խաղ և խփել է 61 գնդակ: Փետրվարին Հալկը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2018-19թթ. մրցաշրջանի ավարտը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս