Լավրովն ու Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով Վիեննայի հանդիպումից առաջ
Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները «կարծիքներ են փոխանակել այս շաբաթ Վիեննայում կայանալիք «արտաքին խաղացողների» հանդիպման վերաբերյալ» տարածաշրջանի բոլոր հիմնական երկրների մասնակցությամբ՝ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի կոորդինացումը ու նպաստելու միջսիրիական քաղաքական երկխոսությանը»:
Նախօրեին Իրանի ԱԳՆ ղեկավարը դարձյալ զանգահարել էր Սերգեյ Լավրովին՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերի քննարկման նպատակով: