Ցանած մեկ պարկ կարտոֆիլի դիմաց՝ կես պարկ անասնակեր
ankyun3.am-ը գրում է. Արդվեցիներն այս տարի կարտոֆիլի բերքից հիմնականում դժգոհ են: Իրենք էլ չգիտեն՝ ինչպես է լինում, որ նույն ձևով մշակելու պայմաններում մի տարի բերք է լինում, մի տարի՝ ոչ: Այս տարի գյուղացիների մի մասը բերքն անգամ հողից չի հանել, քանի որ հաշվարկել են, որ իրենց միայն չարչարանքն է մնալու: