Հնարավոր է՝ Օսիկյան-Արփինե Հեվհաննիսյան վեճի հարցը հասնի նախագահական. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի կուլիսներում երեկ չէր դադարում «մալվան», որ արդարադատության նախարարությունում «բանը բանից անցնում» է, և հնարավոր է Օսիկյան-նախարար վեճը դրվի նախագահի սեղանին՝ վերջնական լուծման համար։ Քրեակատարոդական վարչության պետ Արթուր Օսիկյանի կողմնակիցները պնդում էին, թե «Նուբարաշենի» բերդի կալանավորների շրջանում կատարված «ռեյդը», որը մեծ աղմուկ է բարձրացրել, հատուկ նրա դեմ կազմակերպված «միջոցառում» է եղել, Արփինե Հովհաննիսյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին պնդում են, որ դա 100 օրը դեռ չլրացած նախարարին հե՜չ պետք չէր, և դա հենց նախարարի դեմ էր ուղղված։ Խնդրո առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ 100 օրվա լռության ուխտ պահպանող Արփինե Հովհաննիսյանը հղում արեց իր մամլո ծառայությանը, որտեղից մեզ «նախարարի» անունից բառացի փոխանցեցին հետևյալը. «Նախարարի ու քրեակատարողա– կան վարչության պետի հարաբերությունների լարված լինելու մասին լուրերն անհեթեթ են և իրականության հետ որևէ աղերս չունեն»» ։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս