«Պատահում է՝ կծեծեն էլ, կծեծվեն էլ, օրինակ մեկը փորձի ինձի ծեծի` իրան կծեծեմ». Մ. Գրիգորյանը՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու մասին
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու չեք արձագանքում, երբ ազատամարտիկներին ծեծում են, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ազատամարտիկները իմ ու քո պես քաղաքացի են, ամեն տեղ էլ նման երևույթի ռաստ են գալիս։ Եթե մի տեղ ծեծվում են, մի տեղ, 5 տեղ էլ ծեծում են։ Հիմի որ ասեմ՝ ինչո՞ւ եք ծեծում, այնտեղ էլ ծեծվում են. Պատահում է՝ կծեծեն էլ, կծեծվեն էլ։ Եթե խնդիրներ կան թող խելոք մարդ լինեն։ Օրինակ մեկը փորձի ինձի ծեծի` իրան կծեծեմ։ Իսկ մեկն էլ, որ չի կարում ծեծի, իրան են ծեծում։ Բայց մի ասեք ազատամարտիկներին` ով ուզում ա լինի` եթե թույլ ա տալիս ծեծեն, ամեն ինչ էլ կանեն։ Ազատամարտիկներին յուրահատուկ լիազորություններ տրված չեն»։