Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 3,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել երեկ Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Տվյալների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 21:29-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու ավերածություններ չկան: