Մինչև 150.000 եվրո դրամաշնորհներ` «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» կողմից
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների մասին:
Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED) արդեն երկու տարի Բրյուսելում գործող միջաղգային կազմակերպություն է, որը դրամաշնորհներ է տրամադրում իրենց գործունեությամբ ժողովրդավարությանը նպաստողներին և գործում է եվրոպական երկրների ու ԵՄ կառույցների նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Առայժմ հիմնադրամն աշխատում է ԵՄ հարևան պետությունների փոքր շրջանակի հետ: Դրանք են Ալժիրը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Վրաստանը, Հորդանան, Լիբիան, Լիբանանը, Մոլդովան, Մարոկկոն, Պաղեստինը, Սիրիան, Թունիսը և Ուկրաինան:
Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին, երիտասարդական խմբերին, որոնք չեն կարողնում գտնել այլ ֆինանսական աղբյուրներ:
Դրամաշնորհին դիմելու համար պետք է լրացնել առցանց ձևաթուղթը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` European Endowment for Democracy Grants