Բաժիններ՝

Estonian Air-ը դադարեցնում է թռիչքները Մոսկվա

Էստոնական Estonian Air ավիափոխադրողը դադարեցնում է չվերթեր իրականացնել Տալլին-Մոսկվա ուղղությամբ: Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում, հոկտեմբերի 26-ից ուղևորներին այդ ուղղությամբ կտեղափոխի ռուսական «Աերոֆլոտը» կոդշերինգային համաձայնագրի շրջանակում:

Թռիչքները կիրականացվեն օրական երկու անգամ: Միևնույն ժամանակ, էստոնական ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Տալլինից Սանկտ Պետերբուրգ: Ձմեռային չվացուցակով այդ երթուղին կիրականացվի շաբաթը 5 անգամ:

TASS-ին տված հարցազրույցում Estonian Air-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռները հարկավոր են այլ երթուղիներում ու որ այդ երթուղու պահանջարկը նվազել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ից դեպի Ռուսաստան թռիչքների դադարեցման մասին հայտարարեց նաև գերմանական Air Berlin-ը:

Իսկ գերմանական Lufthansa խոշորագույն ավիափոխադրողը կիսով չափ կրճատել է թռիչքները Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս