Երևանում հոկտեմբերի 17-ին որոշ փողոցներ փակ կլինեն
Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան – Սեբաստիայի փողոցի և Իսակ վի պողոտայի ուղեհանգույց – Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:
«Արմենպրես»-ին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում: Իսկ Սպորտային փառատոնը սկսվի ժամը 13:00 Ազատության հրապարակում: Ժամը 14:00 կկայանա բացօթյա ֆիթնես, այնուհետև տեղի կունենան վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղերը՝ հաղթական գավաթների համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: