Պայքարեք կնճիռների դեմ՝ գարեջրի և կիտրոնի միջոցով
Կյանքի ընթացքում մեր մաշկը ենթարկվում է տարբեր փոփոխությունների, և այն գեղեցիկ ու երիտասարդ պահելու համար անհրաժեշտ է հատուկ խնամք ապահովել:
Այնուամենայնիվ, շատերը խորհուրդ են տալիս խուսափել քիմիական նյութեր օգտագործելուց, քանի որ շատ հեշտությամբ կարող ենք նույն միջոցների բնական տարբերակները գտնել, որոնք ոչ միայն՝ անվնաս են, այլև՝ շատ ավելի արդյունավետ:
healthyandnaturallife.com կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը պատրաստելը շատ հեշտ է, իսկ օգտագործումից հետո արդյունքը զգալի է գրեթե անմիջապես:
2ճ/գ սառը գարեջուրը խառնեք կես կիտրոնի հյութով: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 5 րոպե: Այնուհետև դեմքը լվացեք ջրով:
Այս դիմակը հրաշալի է, երբ հոգնած եք և ցանկանում եք ձգել դեմքի մաշկը՝ առանց գեղեցկության սրահ այցելելու:
Ցուցո՛ւմ. Քանի որ հնարավոր է՝ կիտրոնն ալերգիկ ռեակցիա առաջացնի, ցանկալի է նախօրոք մի փոքր հատված փորձարկել այս դիմակով, ապա նոր տարածել ամբողջ դեմքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը